Այսօր սիրված արտիստներից Անդրանիկ Հարությունյանի ծննդյան տարեդարձն է։ Նա բոլորում է ծննդյան երեսունինը տարին։ Անդրանիկը ծնվել է Երևանում։

Ապագա արտիստը 2004 թվականին ավարտել է Երևանի պետական Կամերային թատրոնին կից ստուդիան, որից հետո սկսել է ծավալել դերասանական գործունեություն։ Նա հանդես է եկել Հայկական Երկրորդ, ինչպես նաև «Յան TV» կոչվող հեռուստաընկերություններում։

Նա հայտնի է «Շոու 1-02», «Պահմտոցի», «Կարգին հաղորդում» և այլ հաղորդումներից, ինչպես նաև մի շարք դիտարժան ֆիլմերից։ Դերասանի ոլորտը հումորային ուղղվածությունն է։ Նա ամուսնացած է Մերիի հետ։

Երիտասարդ ու գեղեցիկ ընտանիքում երկու չքնաղ բալիկներ են մեծանում։ Ծննդյան օրվա առիթով Անդրանիկը հրապարակել է իր լուսանկարը՝ ինքն իրեն շնորհավորելով ծննդյան օրվա առիթով։ Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը գրել է․ «Կյանքս, շնորհավոր»։

Բազմաթիվ շնորհավորական մեկնաբանություններին միացել է պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ Նա գրել է․ «Շնորհավոր, լավ մարդ»։ Դերասանը նույն կերպ է պատասխանել շնորհավորանքին․ «Շնորհակալ եմ, լավ մարդ»։