Այսօրվա խորհրդի համաձայն շատերը Եռաբլուր են այցելել՝ Վ․ Սարգսյանի շիրիմին ծաղիկներ խոնարհելու համար։ Այնտեղ միջադեպ է տեղի ունեցել։ Լրագրողներից Անի Գևորգյանը, հաշվի առնելով Սասուն Միքայելյանի ներկայությունը, նրան որոշ հարցեր է ուղղել։

Սկզբում Սասուն Միքայելյանն ասել է, որ չի պատասխանելու հարցերին, իսկ անհրաժեշտության դեպքում առաջիկայում մամլո ասուլիս կհրավիրի՝ հնարավորություն տալով բոլոր հարցերը հնչեցնել ու լսել պատասխաններ։

Հարցերը երկրապահների, ներկայիս իրավիճակի պատճառահետևանքային կապի և ԳՇ հայտնի հայտարարության ու դրա շուրջ ծավալվող իրադարձությունների մասին են եղել։

Լրագրողը համառորեն շարունակել է իր հարցապնդումները, ինչը բարկացրել է ոչ միայն Ս․ Միքայելյանին, այլև ներկաներից Անդրանիկ Քոչարյանին, ով միջամտելով խոսակցությանը, ձայնը բարձրացրել է՝ ասելով, որ լրագրողը օրը հարամ է անում։

Սասուն Միքայելյանը լրոգրողին ասել է, որ նա իրեն նոր չէ, որ ճանաչում է, ուստի թող հետ գնա՝ խնդրելով մյուսներին ճանապարհ բացեն, որ լրագրողը հեռանա։ Միջադեպի այդ հատվածը ներկայացնող տեսանյութը՝ կից։