Այսօր մեծանուն կատակերգակ Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է. մանրամասներ դերասանի մասին

Մեծանուն կատակերգակ Կարապետ, իսկ ավելի հայտնի Կարպ Խաչվանքյանն այսօր կդառնար իննսունութ տարեկան: Նա ծնվել է Վրաստանի Ախալցխա բնակավայրում, իսկ հինգ տարեկանում ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս:

Ապագա դերասանն իր կրթությունը ստացել է Թիֆլիսում: 1944 թվականից նա հաստատվել է Հայաստանում՝ աշխատելով Երաժշտական կոմեդիայի թատրոնում: Նրա նախասիրությունը հումորն էր, կատակերգությունը:

Դերասանը կես դարից ավել թատրոնում ու կինոյում իր ինքնատիպ ու խարիզմատիկ դերակատարումներով հիացրել և ուրախացրել է հայ հանդիսատեսին՝ դառնալով շատերի սիրելին:

Հանրահայտ դերասանն իր դերակատարումներում առավելաբար հանդես էր գալիս Սվետլանա Գրիգորյանի հետ միասին:

Դերասանական զույգն ավելի քան հիսունհինգ տարի միասին անմոռանալի տպավորություններ ու պահեր էր պարգևում հայ հանդիսատեսին, մշակութասեր հասարակությանը: Նա օրինակ ու նախադեպ է բոլոր երիտասարդ արտիստների համար՝ ոլորտում կայացման ճանապարհին:

Մեծանուն դերասանը մահացել է յոթանասունհինգ տարեկանում: Դերասանը բազմիցս արժանացել է պատվավոր մրցանակների ու պարգևների՝ գնահատվելով որպես հայ բեմի հսկա:

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: