Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի հիշատակի օրն է. դերասան Արթուր Կարապետյանը տեսանյութ է հրապարակել

Երջանկահիշատակ արտիստուհի Գրիգորյան Սվետլանան իր կյանքն ու ամեն ինչ տվեց թատրոնին։ Նա այն անհատներից է, որ անմնացորդ ու միանշանակ նվիրվեց թատերական աշխարհին՝ չխնայելով ոչինչ։ Սվետլանայի ծննդյան ու հիշատակի օրերը սիրով ու կարոտով են հիշում նրա երիտասարդ գործընկերները։

Դերասան Արթուր Կարապետյանն օրվա առիթով տեղադրել է մի կարճ հոլովակ, որտեղ երևում են կադրեր Սվետլանա Գրիգորյանի մասնակցությամբ։ Կադրերում Արթուր Կարապետյանն ու նրա կինը՝ Սաթենիկն են լեգենդար արտիստուհու հետ։

Կադրերի վերջում փոքրիկ տեսանկարահանում է, որտեղ Արթուր Կարապետյանը հիշեցնում է, թե ինչ է ասում Սվետլանա Գրիգորյանն իրեն։ Ի պատասխան այդ հարցին՝ Սվետլանան կատակով ասում է՝ սրիկայի մեկը։ Արթուր Կարապետյանը գնահատանքով է հիշում իր ավագ գործընկերուհու խոսքերը․

«Արվեստում կարկատաններ պետք չեն, բալիկ ջան»։ Նա կարոտում է այն շրջանը, երբ թատնորի նվիրյալները ոչինչ չէին խնայում ներկայացման համար, հանդիսատեսը՝ նույնպես։ Ա․ Կարապետյանի տեղադրած գեղեցիկ տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: