Այսօր հայտնի լրագրող Աբրահամ Գասպարյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ լրագրող Աբրահամ Գասպարյանն այսօր բոլորում է ծննդյան քառասուն տարին։ Նա ծնվել ու մեծացել է Սիրիայում, սովորել նախ հայկազյան, ապա «Քարեն Եփփե» ուսումնական հաստատություններում։ Նա մեծացել է հայկական միջավայրում՝ դաստիարակվելով հայկական ոգով։

Ընդունակ և ուսումնատենչ երիտասարդի երազանքը Հայաստան գալն է եղել և նա հասել է իր նպատակին․ եկել է Հայաստան ու սովորել Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ավարտելով նաև նույն բաժնի ասպիրանտուրան։ 2003 թվականից սկսել է զբաղվել լրագրությամբ։

Որպես լրագրող, մեկնաբան, քաղաքական վերլուծաբան՝ Ա․ Գասպարյանը հանդես է եկել տարբեր հեռուստաալիքներում։ Այժմ աշխատում է Արմնյուզ-ում։ Լրագրողը նաև մանկավարժական գործունեությամբ է զբաղվում՝ դասավանդելով մայր բուհում։

Լրագրողը տարբեր առիթներով խոստովանել է, որ ինքը սպիտված է եղել բազմաթիվ խոչընդոտներ ու դժվարություններ հաղթահարել՝ հաջողությունների հասնելու համար։ Ա․ Գասպարյանը կյանքի կողակից է ընտրել նույն ոլորտից։ Նրա տիկինը ևս լրագրող է։ Նա հայտնի լրագրողներից Արփի Հարությունյանն է։ Նրանք մեկ որդի ունեն։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: