Դեռ օրեր առաջ լրատվական կայքերում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ն․ Փաշինյանի թիմի ներկայացուցիչներից Հայկ Սարգսյանն առաջիկա օրերին պատրաստվում է ամուսնանալ։ Հայտնի է նաև, թե ով է Հայկի հարսնացուն։

Այսօր տեղի է ունեցել Հայկի հարսանեկան արարողությունը։ Հայկը ընտանիք է կազմել Օլյա Հայրապետյանի հետ։ Օլյան հայտնի գործարարներ Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնիկն է։

Համացանցում արդեն իսկ ուշագրավ կադրեր կան Հայկի հարսանեկան արարողությունից։ Այն տեղի է ունեցել ավանդական հայկական եղանակով։ Ամուսնական զույգը պսակադրվել է, ապա աղավնիներ է բաց թողել՝ ի նշան խաղաղության ցանկության։

Հրապարակված կադրերում երևում է, որ հարսանեկան արարողությունը բավականին զուսպ կերպով է կազմակերպված։ Ըստ որոշ տեղեկությունների, արարողությունն ընթանում է Դվին ռեստորանային համալիրում։

Հայտնի է նաև, որ հարսանեկան արարողության ժամանակ մարդկանց մուտքը անձը հաստատող փաստաթղթով է։ Հարսանեկան արարողության ուշագրավ կադրերը կարող եք դիտել ստորև։