Այսօր Վահե Էնֆիաջյանի համար տոնական օր է, քանի որ լրանում է իր ու տիկնոջ ամուսնության տասնութ և ընկերության քսան տարին։ Վահե Էնֆիաջյանի տիկնոջ անունն Իդա է։

Վահե Էնֆիաջյանն ընտանեկան կարևոր առիթի մասին հայտնել է իր սոցհարթակում՝ տեղադրելով իր ու տիկնոջ համատեղ լուսանկարներից մեկը։

Քաղաքական գործիչն Իդայի հետ ծանոթացել է ուսանողության տարիների ընթացքում։ Վահե Էնֆիաջյանին հարազատ ու ներդաշնակ է եղել Իդայի ներաշխարհն ու հոգին։

Նրանց քսանամյա շփումների ընթացքում Վահեն մնացել է այն համոզման, որ իր կինը շարունակում է իր համար յուրահատուկ մնալ և տարբերվել մյուսներից։ Այժմ Իդան ու Վահեն երեք բալիկների են մեծացնում։

Նրանք կարևորում են ընտանեկան խաղաղ կեցությունն ու հարգանքը միմյանց նկատմամբ։ Զավակների դաստիարակության հարցում Վահեն ու Իդան շատ ուշադիր են։

Վահեն ու Իդան, մասնավորապես կարևորելով իրենց երեք բալիկների կրթության հարցերը, նրանց մեջ սերմանում են առողջ քաղաքացի դառնալու կարևոր հատկանիշներ։