Իր բազմաթիվ շախմատային հաղթանակների շնորհիվ «Երկաթե Տիգրան» պատվանունը ստացած շախմատիստը Հայաստանի այցեքարտերից մեկն է, ով մշտապես փառահեղ խաղերով էր հանդես եկել միջազգային մրցաշարերում:

Մանկության տարիներին դիվանագետի կամ զինվորականի մասնագիտության մասին երազող Տիգրանն ի վերջո ընտրում է շախմատի ուղին, սակայն ստանում է լեզվաբանի մասնագիտություն և փիլիսոփայության գիտությունների թեկնածուի աստիճան:

Այսօր լրանում է մեծ շախմատիստի իննսունհինգամյա տարելիցը: Հիսունհինգամյա տարիքում մահկանացուն կնքած շախմատիստը մինչ այսօր էլ ոլորտում շարունակում է չափանիշ մնալ:

Իր բնագավառում զգուշավոր և պաշտպանողական ոճի շախմատի կողմնակից էր: Հենց իր ունեցած զգուշավորությունը և ընտրած տակտիկան էլ նրան անպարտելի էին դարձնում խաղերի ժամանակ: Նա համարվում էր ամենից դժվար պարտվող մասնակիցը մշտապես:

Նա շախմատային խաղը համեմատում էր լուրջ երաժշտության հետ: Պետրոսյանի բոլոր հաղթանակների հիմքում իր հայրենակիցների սերը, հարգանքն ու վստահությունն է դրված եղել:

Նա մշտապես իր հաղթանակները նվաճելիս հենց ազգի հեղինակության բարձրացումն է աչքի առաջ ունեցել: