«Այսօր իմ շաաաատ սիրելի, անչաաաափ սիրելի Նազենի Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն է․․․»

Այսօր լրանում է ինքնատիպ հայուհի, հանրահայտ հողորդավարուհի և արտիստուհի Նազենի Հովհաննիսյանի երեսունինը տարին։ Նազենին ծնվել է Էմմայի և Գարիկի բազմանդամ ընտանիքում։ Նա տան կրտսեր զավակն է։

Նազենին՝ որպես հաղորդավարուհի, հանդես է եկել հեղինակավոր հաղորդաշարերում, որպես դերասանուհի՝ բազմաթիվ ստացված ֆիլմերում։ Նրա կերտած կերպարները համարձակ կանայք են։ Նազենիի ծննդյան օրվա առիթով շնորհավորական գրառում է արել տաղանդավոր կինառեժիսոր Աննա Հեքեքյանը։

Նա գրել է․ «Այսօր իմ շաաաատ սիրելի, անչաաաափ սիրելի Նազենի Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն է։ Շնորհակալ եմ Աստծուց, որ հանդիպեցրեց Էմմային ու Գարիկին, որ նրանց հրաշք դուստր պարգևեց, և որ այդ խելացի ու գեղեցիկ աղջիկը մի օր որոշեց դերասան դառնալ։

Ինչքաաաաաան երջանիկ եմ այսօր, որ ունեմ Նազենի Հովհաննիսյանի նման մեծահոգի և մեծսիրտ, լայնախոհ և նպատակասլաց, բարի և կամեցող, հայրենասեր և մարդասեր, տաղանդավոր և լուսավոր մարդ իմ կյանքում»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: