Այսօր արցախյան հերոս Յոջրի Խաչատուրովի ծննդյան օրն է։ Յուրի Խաչատուրովը բոլորում է իր ծննդյան վաթսուներեք տարին։ Նա ծնվել է վրացական Թեթրի-Ծղարո համանքում, սովորել է Թեթրի-Ծղարոյի դպրոցում։

Ապա կրթություն է ստացել դարձյալ Վրաստանում՝ Թբիլիսիի hրետանային հրամանատարական ուսումնարանում։ Հետո Յուրի Խաչատուրովն իր ուսումնառությունը շարունակել է Ռուսաստանում՝ սովորելով Լենինգրադի hրետանային ակադեմիայում։

Դեռ երիտասարդության տարիներին ստանձնել է զինվորական գծով կարևոր պաշտոններ, եղել պատասխանատու հանձնարարություններ իրականացնող։ Յ․ Խաչատուրովի կենսագրությունը հարուստ է բազմաշերտ հերոսական դրվագներով։

Յուրի Խաչատուրովն ամուսնացած է։ Խաչատուրովը երեք տղաների հայր է։ Նրա զավակները ևս շարունակում են իրենց հոր գործը՝ նվիրվելով հայաստանյան և արցախյան բանակի կայացման գործին և նվիրվածորեն իրականացնելով իրենց զինվորական պարտականությունները։

Յուրի Խաչատուրովն այժմ գեներալ լեյտենանտի պատվավոր կոչման է հասել։ Նա տարբեր տարիներին բազմիցս արժանացել է մեդալների, պատվո օարգևների, որոնք տրվել են իր լավ ծառայության համար։