Այսօր անմահ հերոս Արթուր Հովսեփյանի ծննդյան օրն է․ մանրամասներ հերոսի մասին

Այսօր Արթուր Հովսեփյանն այսօր կբոլորեր իր երեսունչորս տարին։ Արթուրը ծնունդով Տավուշի Սև քարից էր։ Ընտանիքի չորս զավակներից կրտսերն էր Արթուրը։ Հայրը՝ Սոս Հվոսեփյանը, ինժեներ էր, ով մասնակցել է արցախյան առաջին գոյամարտին՝ դառնալով զինվորական։

Զինվորական հոր հայրենասիրությունն ու կարգապահությունը փոխանցվել է զավակներին։ Նրա զավակներից կրտսերը դպրոցական տարիներից մեծ հետաքրքրություն ուներ հատկապես ֆիզիկայի նկատմամբ։ Նա դեռ փոքրուց առաջնորդ էր։

Դպրոցից հետո Արթուրը զինվարական կրթության ուղին է բռնել՝ 2008 թվականին գերազանց ավարտելով Ռազմական ինստիտուտը։ Նրա հրամանատարը եղբայրն էր։ Հետագայում նա փայլել է այս ոլորտում։

Արթուր Հովսեփյանը բացառիկ հայրենասիրության և ռազմական վարպետության տեր զինվորական էր ու սպա։ Նրա վարպետությունը օգնեց, որ նախորդ տարի սկսված պատերազմում կանգնեցվի հակառակորդի հարձակումը Արցախի հյուսիս արևելյան հատվածում։

Արթուր Հովսեփյանն ընկել է մարտի դաշտում՝ Մատաղիսում, հոկտեմբերի տասներեքին։ Արթուրը նոր էր ամուսնացել Նաիրա Դավթյանի հետ ու վայելել հայրիկ դառնալու բերկրանքը։ Նրա տղան՝ Լևոնը, այդ ժամանակ յոթ ամսական էր։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: