Ալբերտ Հովհաննիսյանը մեր օրերի հերոսներից է, ում լուսավոր ու բարի կերպարը շատերիս հիացմունքի ու հպարտության աղբյուրն է։

Ալբերտի մասին արտահայտվող ծանոթները առաջին հանգամանքը, որ շեշտում են, այն է, որ Ալբերտը շատ դաստիարակված էր։

Դաստիարակությունը գալիս էր տնից։ Ալբերտը տան միակ տղա զավակն էր։ Այսօր Ալբերտի հայրիկի ծննդյան օրն է։

Պшտերազմի օրերին և դրանից հետո էլ շատերս առիթ ունեցանք ճանաչելու Ալբերտի հայրիկին, ով չնայած հոգու անամոք ու մեծ ցшվին, այդ դժվարին օրերին ուժերին ներածին չափով փորձում էր օգնել հայրենիքին ու հայ զինվորին։

Մինչ հիմա էլ Արտակ Հովհաննիսյանի այդ սկզբունքը, որի համաձայն ամեն կերպ փորձում է օգնել հայրենակիցներին՝ ինքը բավականին ծшնր հոգաբանական վիճակում գտնվելով, միայն հիացմունք ու զարմանք է առաջացնում։

Արտակ Հովհաննիսյանն իր քաղաքացիական սկզբունքային դիրքորոշմամբ, հայրենիքի հանդեպ հոգատար ու սրտացավ վերաբերմունքով հայ մարդու և հոր հրաշալի օրինակ է։