Ուիլ Սմիթի և Ջադա Փինքեթ Սմիթի տղան՝ Ջեյդեն Սմիթը, այսօր բոլորում է քսանչորս տարին։ Հանրահայտ արտիստների նույնքան հանրահայտ կերպար է։ Նա հայտնի է աշխարհին որպես դերասան և ռեփեր։ Նրա ինքնատիպ կերպարը հասցրել է շատերի ուշադրության կենտրոնում հայտնվել։

Ջեյդենի մայրը, ինչպես հայտնի է, նույնպես դերասանուհի է, ի դեպ, դերասանի անունը դրվել է հենց մոր պատվին։ Ջեյդենը բուսակեր է։ Նա շատ է սիրում Քանյե Ուեսթին ու Քուրթ Կոբեյնին։ Արտիստը Ջասթին Բիբերի «Never Say Never» երգում կարդում է ռեփի հատվածը։

Ջեյդենը «Քարդաշյանների ընտանիքը» ռիալթի շոուի հաճախակի հյուրերից է։ Հենց այդտեղ էլ նա 2013 թվականին հանդիպել է մասնակիցներից Քայլի Ջեններին, որի հետ մտերմիկ հարաբերություններ է ունեցել միառժամանակ։

Դրանից հետո արտիստը ջերմ ու մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել ամերիկացի մոդել Սառա Սնայդերի հետ։ Ջեյդենը նաև շատ լավ պարում է»