«Այսօր այնպիսի մի սխալ բան արեցի, որ դեռ տանջվում եմ․․․»

Արմինե Մելքոնյանը պատմում է մի սրտառուչ միջադեպի մասին, որըիր հետ է կատարվել նախորդած օրը։ Նա գրում է հետևյալը․ «Այն, որ ես նրբանկատ չեմ հին փաստ է։ Բայց այսօր այնպիսի մի սխալ բան արեցի, որ դեռ տանջվում եմ։

Անձնագրայինում դիմում էի գրում ու զուգահեռ հեռախոսով տղայիս ընկերոջ հետ խոսում։ Անընդհատ Արման ջան, հա Արման ջան։ Խոսքի կեսից սառը ցնցուղի նման մեր անձնագրայինի աղջիկներից մեկի ,մի հրաշք մարդու հայացքը զգացի։

Տղային կորցրել է պատերազմում, անունն էլ Արման, ում Ավագ դպրոցում առիթ եմ ունեցել ծանոթ լինելու։ Սովորական հիմարի նման ցույց չտվեցի, որ նկատեցի արցունքները, ցույց չտվեցի, որովհետև չգիտեմ արդյոք որ բառերով քավեի մեղքս»։

Արմինեն իր խոսքն ավարտել է որդեկորույս մայրերի առջև մշտական պարտական լինելու և խոնարհվելու մասին դատողությամբ՝ արժևորելով ու կարևորելով նրանց զավակների սխրանքը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: