Նորայր Ասոյանը, տեղադրելով Ն․ Փաշինյանի մասնակցությամբ մի տեսանյութ, գրել է հետևյալը․ «Այո՛, ազնիվ ու հզոր վարչապետ ունենք, աշխարհը չունի։ Ով, որ ցանկություն կունենա միտքը հասկանալու կհասկանա»։

Տեսանյութն արվել է նախորդ տարի, երբ տոնականորեն նշվել է Տիգրան Մանսուրյանի հոբելյանը։ Կազմակերպված շքեղ հանդիսության ժամանակ ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը գնահատանքով ու խորին հարգանքով է արտահայտվում մեծ մաեստրոյի անցած ճանապարհի նկատմամբ։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հատկապես կարևորել է այն, որ Տ․ Մանսուրյանը մեծ հաղթանակ է տարել ճակատագրի նկատմամբ։ Նրա ձեռքբերումները ոչ թե կյանքի նվերն է եղել, այլ սեփական պայքարով իր ճակատագիրը հաղթահարելու, պարտության դատավճիռը հաղթահարելու համար։

Ն․ Փաշինյանն իր խոսքն ավարտել է՝ խոնարհվելով մեծ մաեստրոյի անցած ուղու, հաղթանակների և ձեռբերումների առաջ։ Ն․ Փաշինյանի սույն ելույթը, որն իր էջում տեղադրել է Նորայր Ասոյանը, կարող եք դիտել ստորև։