Լրագրող Գայանե Զաքարյանը մեկնել է Կոտայքի մարզի Ֆանտան համայնք և հանդիպել է Աբրահամյան Վահեի հետ, որը վերադարձել է գերությունից։ Լրագրողն իրենց հանդիպումից մի ծավալուն տեսանյութ է տեղադրել իր հարթակում՝ գրելով հետևյալը․

«Ադրբեջանական գերությունից վերադարձած մեր Հայորդու՝ Վահե Աբրահամյանի հետ հանդիպել ենք նրա հայրական տանը, Կոտայքի մարզի Ֆանտան համայնքում, եւ նորից տեղափոխվել ենք 2020 թվական։

Այդ ժամանակ Վահեն պատերազմի բոթն առնելուն պես վերադարձավ Ռուսաստանից ու որպես կամավոր մեկնեց առաջնագիծ, որպեսզի նախ եւ առաջ հասնի իր հարազատ եղբորը, ով այդ ժամանակ ժամկետային զինծառայող էր, ու նաեւ պաշտպանի իր հողն ու հայրենի սահմանը, եւ որպեսզի թշնամին չհասնի իր այնքան բաղձալի նպատակներին:

Մինչդեռ այսօր մեզ շարունակում են ցեղաuպանել՝ աշխարհի խուլ ու համր լռության ներքո»,- իր գրառումը եզրափակել է Գայանե Զաքարյանը։ Լրագրողի տեղադրած տեսանյութը, որտեղ Վահեն պատմում է իր գլխով անցածը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։