Անցնող օրը շնորհավորանքներով ու հուզառատ խոսքերով լի էր։ Շատերը, օգտագործելով հարմար առիթը, իրենց մայրիկներին ուղղեցին սրտի սերն ու բարեմաղթանքը։ Ոմանք էլ մայրիկների հետ համատեղ բացառիկ լուսանկարներ հանրայնացրեցին։

Իր մայրիկի հետ լուսանկար է հրապարակել ԲՀԿ նախկին պատգամավորներից Շաքե Իսայանը՝ գրելով․ «Այսօր Աստվածամոր Ավետման օրն է, մայրերի և մայրության բերկրանքին սպասոող կանանց օրհնության օր, ուստի քաջ առողջություն և երկար տարիների երջանիկ կյանք եմ մաղթում մեր մայրերին:

Հատկապես իմ խորին հարգանքը և խոնարհումը այն մայրերին, ովքեր իրենց մեջ ուժ գտան կրին մայրանալու՝ Արցախյան պատերազմում զավակ կորցնելուց հետո:

Մայրերն են ցանկացած երկրի ապագան, սերունդը կրթողն ու դաստիարակողը, և թող մեր մայրերը ապրեն շենացող և ապահով երկրում»:

Մայրիկի հետ արևոտ ու պայծառ լուսանկար է տեղադրել հայտնի լրագրող, հաղորդավար Արտակ Հերիքյանը՝ լուսանկարը վերնագրելով հետևյալ կերպ․ «Մամայական ժպիտ»։ Մայրիկի հետ լուսանկար է տեղադրել նաև Մհերը։