Ահա թե որտեղ է անցկացնում իր մեղրամիսը Եվա Զոհրաբյանը և ինչ լուսանկարներ է հրապարակում

Հայտնի երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը վերջերս հայտնվել է շատերի ուշադրության առանցքում, քանի որ անձնական կարևոր քայլ է կատարել․ ընտանիք է կազմել։

Մտերիմների և ընկերների շրջապատում կազմակերպված ինքնատիպ ու հետաքրքիր հարսանեկան արարողությունից հետո Եվան ամուսնու հետ միասին գնացել է մեղրամսի։

Շատերի նման Եվան էլ ամուսնու հետ որպես մեղրամսի վայր է ընտրել Դուբայը՝ տաք ու արևոտ այդ քաղաքը, որն իր ջերմությամբ ու միջավայրով ձգում է շատերին։

Համեստ արիստուհու մեղրամիսը, ըստ ամենայնի, շատ ներդաշնակ ու հագիստ է անցնում։ Եվան մի քանի կադր է տեղադրել իր սոցհարթակներում, ինչից էլ կարելի է որոշակի գաղափար կազմել նրա ունեցած ժամանցի մասին։

Եվան կադրերում շրջազգեստներով է, ընդ որում, նա հիմնականում կրում է կապտականաչավուն զգեստներ։ Նկատելի է, որ դերասանուհին մեծ ուշադրություն է դարձնում իր արտաքին տեսքին, հիմնականում հանդես է գալիս երեկոյան հագուստով, հրապարակված կադրերն էլ երեկոյան են արված։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: