Վարդուհի Վարդանյանի արդեն հայտնի ու շատերի համար սիրելի տղան ու հարսը, որ գրեթե մեկ տարի է, ինչ ամուսնացել են, սպասում են իրենց առաջին բալիկին, ով շուտով լույս աշխարհ է գալու։

Ապագա հայրիկին՝ Ռուբեն Ավոյանին սիրելի տիկինը՝ Մերին, ինքնատիպ եղանակով է հայտնել իր գեղեցիկ կարգավիճակի մասին։ Նորությունը, ինչպես և սպասելի էր, երջանկացրել է Ռուբենին։

Այսօր արդեն Մերին Ռուբենի հետ միասին պարզել է, թե ինչ սեռի բալիկ է շուտով ծնվելու։ Մերին սովորույթի համաձայն սև փուչիկ է պատրաստել, որն էլ ամուսնու հետ պայթեցրել է։

Փուչիկից թափվող վարդագույն թերթիկները հավաստել են, որ Մերիի և Ռուբենի առաջնեկը դստրիկ է լինելու։ Մերիի և Ռուբենի սոցհարթակներում ապագա ծնողների երջանկության մասին պատմող կադրեր կան։

Նշենք, որ Ռուբենն ու Մերին վերջերս ներկա են եղել նաև բավականին քննարկված հարսանեկան արարողություններից մեկին՝ Սոնայի և Էմիլի պսակադրությանը։