Ահա թե ինչ է առաջարկում անել Մոնիկա Նազարյանը այս սառը, ցուրտ գարնանային եղանակին

Իր գեղեցիկ կատարումներով հայտնի քաղցրաձայն Մոնիկա Նազարյանը, որ կայուն ու մշտական կապ է պահում իր երկրպագուների հետ, ինքնատիպ լուծում է գտել եղանակային այս սառը և ցուրտ պայմաններում։

Նա ուղիղ եթեր է մտել և կատարել շատերին սիրելի ու ծանոթ «Երեքնուկ» երգը՝ առաջարկելով, որ իր կատարումը վայելելով հետևորդները կարողանան լավ տրամադրություն ունենալ եղանակային վատ պայմաններում։

Քչերը թերևս գիտեն, որ այս հայտնի ու սիրված երգի խոսքերը հեղինակել է Պարույր Սևակը։ Այն երգի է վերածել Վաչե Հովսեփյանը։ Մոնիկան երգը հնչեցնում է կենդանի կատարմամբ՝ պատշգամբում կանգնած։

Մոնիկան իր ուղիղ եթերին կից այսպիսի մեկնաբանություն է գրել․ Մեզ ծանոթ ու սիրված <<Երեքնուկ>> երգով պատկերացնենք, որ խոտերի մեջ վազվզում ենք կապույտ երկնքի տակ, և այս սառը, ցուրտ գարնանային եղանակին տաքանանք ու ջերմանանք։

Մոնիկայի գեղեցիկ ու տրամադրություն բարձրացնող կատարումը կարող եք վայելել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: