Ահա թե ինչպիսի երգ է ներկայացնում երկրորդ անգամ հայրիկ դառնալուց հետո Մարտին Մկրտչյանը

Մարտին Մկրտչյանը կրկնակի անգամ հայրանալուց հետո նոր երգի պրեմիերա է ներկայացրել։ Երգը այս անգամ ևս կոմերցիոն բնույթ ունի և նախատեսված է ընկերական միջոցառումներին, հավաքույթներին ժամանակ կատարելու համար։

Երգը վերնագրված է «Կենացդ, իմ ընկեր» վերտառությամբ։ Այն հասկանալիորեն նվիրված է ընկերներին։ Երգը մատուցվում է առանց համապատասխան տեսահոլովակի՝ Մարտին Մկրտչյանի լուսանկարներից մեկի ուղեկցությամբ։

Երգում առաջարկվում է խմել ընկերների կենացը։ Երգիչն անձամբ իր կատարումը նվիրում է իր «լեն ու նեղ օրերի» բոլոր ընկերներին։ Ստեղծագործության երաժշտությունը հեղինակել է Գուրո Գասպարյանը, իսկ երաժշտությունը պատկանում է Մելոյին։

Երգչի ներկայացրած հոլովակի ներքո տեղ գտած մեկնաբանություններում օգտատերերը հաստատել են երգում հնչող մտքերն ընկերների և ընկերության մասին՝ գրելով, որ լավ ընկեր ունեցող մարդն իսկապես օրհնված է։

Մարտին Մկրտչյանի ներկայացրած կատարումը կարող եք ունկնդրել վարը բերված նյութի մեջ՝ մեկնաբանություններում թողելով իրենց կարծիքը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: