Ահա թե ինչպիսի անհավանական հետևանքներ են թողել եղանակային անոմալ դրսևորումները Մոսկվայում

Երկուշաբթի օրը բավականին արտասովոր ու արտակարգ էր հատկապես Մոսկվայի և նրա շրջակա տարածքների բնակիչների համար։ Աներևակայելի տեսարան էր ստեղծվել երեկ Մոսկվայում ու հարակից վայրերում։

Անոմալ եղանակային դրսևորումները պատճառ են դարձել աղետալի իրականության։ Այսօր արդեն որոշակիորեն հստակվել է, թե քաղաքն ու հարակից տարածքները ի՞նչ վնասներ են կրել։

Հետահայաց հաշվարկներով ուժեղ քամին պատճառ է դարձել, որ տապալվի շուրջ 170 ծառ։ Ծառերից շատերն ընկել են մոտակայքում կայանված մեքենաների վրա, ինչի արդյունքում վնասվել է շուրջ 45 մեքենա։ Հարակից տարածքներում վնասված մեքենաների թիվը հասել է քսանի։

Հորդառատ անձրևների քանակն ընդամենը մեկ ժամում գերազանցել է ամսվա տեղումների նորմայի շուրջ 70 տոկոսը, ինչն աննախադեպ երևույթ է տարածաշրջանի համար։ Այդ պատճառով էլ անձրևաջրերը լցվել են նաև մետրոյի կայարաններ՝ խաթարելով մետրոյի բնականոն աշխատանքը։

Անձրևաջրերի տակ են մնացել նաև փողոցներում գտնվող մի շարք մեքենաներ։ Վնասների հստակեցումը շարունակվում է, եղանակային անկանխատեսելի դրսևորումները՝ նույնպես։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: