Գարիկ Պապոյանին շատ հաճախ կարելի է տեսնել տարատեսակ նախաձեռնություններում, ինքնատիպ ձեռնարկումներ կազմակերպելիս, հետաքրքիր ստեղծագործություններ ներկայացնելիս։ Գարիկի հայտնիությանը հակառակ համեմատական է նրա փառասիրությունը։

Երգիչն իր հայտնությանը հակառակ շատ համեստ ու զուսպ է, միշտ փորձում է լուսանցքում պահել անձնական կյանքին վերաբերող ամեն մի հանգամանք՝ շեշտադրելով զուտ իր ստեղծածը։

Գարիկը, լինելով երեք զավակների հայր, անձամբ չի սիրում հանրային հարթակներում խոսել նրանց մասին, նրանց կենցաղի և առօրյայի մասին, իսկ տիկնոջը՝ Վարդանյան Մարիանային, հազվադեպ է ցուցադրում։

Այսօր հազվադեպ առիթներից մեկն է՝ Մարիանայի տարեդարձը, երբ Գարիկը տեղադրել է իր ու տիկնոջ լուսանկարը՝ գրելով, որ իրենք հավերժ միասին կլինեն, մինչև մահը չբաժանի իրենց։ Լուսանկարում ամուսինների դեմքըերը չեն երևում․ նրանք թիկունքով են նստած տեսախցիկին։

Մարիանան մի առիթով խոստովանել է, որ իր արտաքին նմանության պատճառով իրեն երբեմն նմանեցնում են հայտնի դերասանուհի Անի Խաչիկյանին։