Ահա թե ինչպես են Թուրքիայում փորձում հանգցնել անտառային հրդեհը․ նրանք ծառի ճյուղ են օգտագործում

Թուրքիայում անտառային համատարած հրդեհները շարունակում են տարածվել, իսկ տեղացիներն էլ փորձում են հնարավոր բոլոր եղանակներով հանգցնել դրանք։ Հրդեհներն այնպիսի մասշտաբների են հասել, որ դուրս են եկել վերահսկելիության և կառավարելիության սահմաններից։

Քաղաքացիները տեխնիկական միջոցներին զուգահեռ փորձում են իրենց ուժերով հանգցնել տարածվող կրակը։ Թուրքիան տեխնիկական օգնություն է խնդրել տարբեր երկրներից, իսկ Ֆրանսիան ու Հունաստանն արդեն իսկ մերժել են այդ խնդրանքը։

Հատկանշական է, որ ոմանք կրակը հանգցնելու համար օգտագործում են նաև ծառի ճյուղեր։ Ստորև ներկայացված է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են թուրքերը փորձում իրար օգնելով ծառի ճյուղերով հանգցնել տարածվող կրակը։

Նկատելի է, որ մարդկանց մոտ համատարած խուճապի մթնոլորտ է տիրում, որքան էլ թուրքական ղեկավարությունը փորձի ուժեղ դիրքերից հանդես գալ։ Շատերին տարհանում են, հաճախակի են դարձել երկրաշարժները։ Այսօր առավոտյան ևս երկրաշարժ է գրանցվել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: