Հայկ Թորոյանը գրում է․ «Ադրբեջանը սանձերը կորցրած արդեն մի քանի օր է ինչ լարվածություն է ստեղծում և պարբերաբար կրակում է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Բայց իմ կարծիքով, հայկական կողմը չի փորձում իրավիճակը էլ ավելի թեժացնել, քանզի Հայաստանը խաղաղության կողմնակիցն է, բայց ադրբեջանը մեր նման կեցվածքը որակում է որպես թուլություն, հաշվի չառնելով, որ Հայաստանը աշխարհի կողմից ճանաչված անկախ հանրապետություն է և Հայաստանը Արցախի կարգավիճակը չունի, որին աշխարհը կարող է թողնել միայնակ բռնապետ բաքվի տեռորիստների դեմ։

Հայաստանը պարզապես փորձում է հանդուրժողական գտնվել և իրավիճակը լուծել խաղաղ ճանապարհով, միաժամանակ բաքվի ոչխար իշխանությունը կարծելով, որ եթե իր մոտ կան հայ գերիներ, ապա նա ամենաթողություն է և իրեն ամեն բան կարելի ու ներելի կլինի։ Բաքուն պետք է սթափվի, անկախ նրանից, որ Հայաստանի ներսում դավաճանների պակաս չկա, միևնույն է, Հայաստանի ժողովուրդը ոչինչ չի խնայի իր սուվերեն սահմանները պաշտպանելու համար։

Հ.Գ. Երբ Արևմուտքի ակնհայտ աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը դարձավ ավելի թափանցիկ, երբ Եվրամիության կողմից նախադեպը չունեցող 2.6 միլիարդ դոլարի ծրագիր ներկայացվեց Հայաստանին, ուստի իմ կարծիքով, այս ամենը զայրացրել է ռուս փուչիկներին, որ Հայաստանն այլևս կձերբազատվի ռուսից և կփորձի ինքնուրույն բանակցել իր հարևան երկրների առաջնորդների հետ, խաղաղություն ստեղծելով տարածաշրջանում, ապա ինչ-որ տարօրինակ բան է կատարվում, բայց միթե՛ այս ամենը ալիևը հասկանալով է անում, թե պարզապես չի կարող չանել, ժամանակը ցույց կտա։

Ալիև, ականջիդ օղ արա, պապը ամեն անգամ փլավ չի ուտում և Հայաստանը քեզ համար Արցախ չէ։ Դուխով ժողովուրդ ջան, ՀԴՄ-ները չմոռանաք։