Ազգագրական պարերի հանրահայտ մասնագետ, հասարակական հայտնի գործիչ, մասնագիտությամբ կիբեռնետիկ, ինչպես նաև արցախյան մարտերի մասնակից Գագիկ Գինոսյանն այսօր բոլորում է ծննդյան հիսունհինգ տարին։

Գագիկ Գինոսյանը ծնունդով Ախալցխայից է։ Սովորել է Ախալցխայի թիվ 3 միջնակարգ դպրոցում, ապա աշխատել որպես բանվոր։ Աշխատելոն զուգընթաց դիմել և ընդունվել է Պոլիտեխնիկական ինստիտուտ։ Ստացել է կիբեռնետիկի մասնագիտություն։

Ուսմանը զուգահեռ Գ․ Գինոսյանը պարել է ազգագրական պարի համույթներում, ինչպես նաև զբաղվել է բանահավաքչական աշխատանքներով։

Շուտով ստեղծում է իր պարային համույթը, որն անվանում է Կարին։ Նրա նախնիները գալիս են հայկական պատմական Կարին քաղաքից։

Հայտնի պարուսույցն աչքի է ընկնում նաև մեծ հայրենասիրական ոգով։ Նա առանց վարանելու միացել է հայոց բանակին՝ արցախյան մարտերի մեկնարկի հենց սկզբնական հատվածում։ Գ․ Գինոսյանն ամուսնացած է արդեն երկար տարիներ։ Նա երկու դուստրերի հայր է։ Նրա աղջիկներն են Անին ու Ծովինարը։