Նարինե Դիլբարյանը գրում է․ «Այո, ՀՀ ՊՆ-ն և ԱԱԾ-ն պաշտոնապես ճիշտ են. Սյունիքում փոխhրшձգnւթյուն չկա, մարտեր չկան, քանի որ մեր սահմանները հսկող էլ չկա, ապրողն էլ qենք չունի, ուժ չունի, հրամանատար չունի, կազմակերպում չունի, հույսները դրել են ռուսների վրա, խաղաղապահներին են բերել՝ իրենց համար բանակցություններ կվարեն, պետություն չկա, ընտրվելու ու վերաարտադրվեու կռ վին պատրաստ պաշտոնակատարներ են:

Ադրբեջանցիներն առաջ են եկել ու միջդիրքային, ենթակառուցվածքային հերթական «բարելավումներն» են կատարում: Մինչ Ադրբեջանը գործնական պետություն և սահմաններ է գծում ի ջшխջախում մեզ, Հայաստանը արտահերթ ընտրությունների ժամանակացույցն է ճշտում:

Վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակն ի հեճուկս իրավունքի ամուր պահող Փաշինյանն իր ձեռքբերումներն է գովազդում՝ ձյնառատ ու տեղումնառատ ձմեռվանից հետո Սևանի բարձրացած մակարդակը, բարձրացած գույքահարկը, միջհամայնքային տարածքներում փռված ասֆալտը։

Մինչև հունիսի 20-ը Ադրբեջանն ըստ ամենայնի կիլոմետր առ կիլոմետր զավթելու է ՀՀ տարածքները, կանգնեցնող և դիմագրավող չկա։ Հուսանք՝ շրջափակվածներին հետ կբերեն, խաղաղապահների ջանջերով, նրանք գոնե ընտրություն-վերարտադրության չեն պատրաստվում, ծառայություն են իրականացնում»։