Օգտվելով յան փատիպ, որ շոգ ամառ է և բավականին մեծ է հրդեհների առաջացման վտանգը, ադրբեջանական զինվորները հրդեհների բռնկման իմիտացիայի շղարշի տա միտումնավոր հրդեհում է սահմանին մոտ գտնվող համայնքների ցանքատարածությունները։

Վերջին նմանօրինակ դեպքը հենց այսօր է եղել։ Նրանք միտումնավոր հրդեհել են Ագարակ համայնքին պատկանող ցորենի արտերը։ Իրենց սահմանից այրելով՝ նրան կրակը տեղափոխել են մեր տարածք, որն էլ լայն ընդգրկումներ է ստացել։

Ագարակ համայնքի վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ այրված տարաքծները հասնում են մոտ տասը հեկտարի, իսկ նախորդ օրերինը՝ վեց։ Հրդեհը հանգցնել չի ստացվել։

Չնայած գյուղացիները մինչ այդ հասցրել էին հնձել ու հավաքել հնձած վերքը, բայց արտում կար նաև անասնակեր, որը վառվել է։ Ագարակցիները նկատել են, որ ադրբեջանցիները հատուկ լուցկիով են կրակ ստեղծում։

Նրանց գործողությունների պատճառով տուժել են մոտ քառասուն ընտանիքներ, ովքեր չգիտեն, թե ինչպես են շարունակելու մշակել այդ հողերը։