Ադրբեջանում ուղղաթիռ է կործանվել․ մանրամասներ զոհված զինվորական անձնակազմի մասին

Ադրբեջանական ուղղաթիռ է այսօր կործանվել երկրի Խիզի կոչվող բնակավայրի երկնքում, որը մայրաքաղաքից հեռու է մոտ հարյուր կիլոմետր։ Ուղղաթիռն ուսումնական թռիչք է կատարելիս եղել։ Ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական վթարն է եղել ըստ նախնական տեղեկատվության։ Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան ժամը տասից հետո։

Հայտնի է, որ ուղղաթիռի ուղևորները զինվորականներ են եղել, ընդ որում, բավականին բարձրաստիճան զինվորական սպաներ, որոնցից տասնչորսը զոհվել են, իսկ ևս չորս զինվորական էլ հիվանդանոց են փոխադրվել․ նրանց վիճակը շատ ծանր է գնահատվում։

Ներկայումս իրականացվում են հետաքննական աշխատանքներ, որոնց նպատակն է՝ պարզել դեպքի հանգամանքներն ու մանրամասները։ Դեպքի մանրամասներ քննությամբ զբաղվում են սահմանապահ ծառայությունները և գլխավոր դատախազությունը։

Ադրբեջանական ղեկավարությունը հրապարակել է զոհված տասնչորս զինվորականների անունները, որոնց մեջ կան գնդապետ, փոխգնդապետ, կապիտան, մայորներ և այլ բարձրաստիճան զինվորականներ։ Երկրի ղեկավարությունը ցավակցել է զոհված զինվորականների ընտանիքներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: