Ցավալի․ հայտնի դերասանուհին հայտնել է հայրիկի մահվան մասին․ մանրամասներ

Հանրահայտ երիտասարդ արտիստուհի Մարիամ Ալեքսանյանը հայտնել է հայրիկի՝ Գևորգ Ալեքսանյանի մահվան մասին։ Առանց որևէ պատճառի մասին խոսելու՝ Մարիամը պարզապես գրել է, թե երբ և որտեղ է տեղի ունենալու իր հայրիկի հոգեհանգիստը։

Մարիամի հրապարակման համաձայն՝ հայրիկի հոգեհանգիստը տեղի է ունենալու վաղը՝ ապրիլի հինգին՝ ժամը 18-ից 20-ն ընկած ժամանակահատվածում՝ «Զոլեր» կոչվող սգո սրահում, որը գտնվում է Գրիգոր Հասրաթյան փողոցում՝ 25/3 շենք։

Նշենք, որ Մարիամը հաճախ է խոսում իր ընտանիքի մասին։ Նա մեծացել է համերաշխ ու ներդաշնակ միջավայրում։ Մարիամի հայրը չունի որևէ մասնագիտություն, սակայն նա միշտ դստերը և որդուն խորհուրդ է տվել կարևոր հարցերում։

Մարիամը մի առիթով պատմել է, որ հայրը ոչ միայն իրեն չի խանգարել մասնագիտության ընտրության հարցում, այլ նաև մշտապես աջակցել ու ոգևորել է նրան, հավատացել է աղջկան ու հպարտացել նրանով։ Մարիամի մայրիկը մասնագիտությամ բուժքույր է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: