Ցավալի․ կյանքից հեռացել է հայտնի և հարգված բժիշկը․ մանրամասներ

Հայտնի է դարձել, որ կյանքից հեռացել է հայտնի ու հարգված բժիշկ, վիրաբույժ Բաբկեն Նասիբյանը, ով իր բժշկական գործունեության շրջանում փրկել է հարյուրավոր կյանքեր։ Բ․ Նասիբյանը ծնունդով Արցախից է։ Նա ծնվել է Շուշիի շրջանի Բերդաձոր կոչվող համայքնում, երկար տարիներ աշխատել է Գյումրիում։

Մի առիթով իր մասնագիտական ընտրության մասին խոսելիս՝ Բ․ Նասիբյանը խոստովանել է, որ իրեն դեռ մանկուց շատ հետաքրքրել է բժշկի մասնագիտությունը ու բժշկական սպիտակ խալաթը։ Իր ծննդավայրը գտնվել է միանգամից հինգ գյուղի մեջտեղային հատվածում։

Տեղում բժշկի խիստ անհրաժեշտություն է եղել, սակայն բժիշկ չի եղել, ինչն էլ նպաստել է, որ Բ․ Նասիբյանը դպրոցից հետո մեկնի Երևան՝ Բժշկական համալսարանում ուսանելու համար։

Ուսումնառությունից հետո բժիշկը մեկնել է զինվորական ծառայության, իսկ զինվորական ծառայությունն ավարտելուց հետո հաստատվել է Գյումրիում՝ ապրելով ու աշխատելով այնտեղ։ Նրա մասնագիտական գծին են հետևել նրա երկու տղաները, ովքեր աշխատել են հայրիկի հետ միասին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: