Տիգրան Ասատրյանի ընտանիքում միշտ էլ տոնական տրամադրություն է։ Բազմազավակ ու թոռներով ուրախացող այս ընտանիքը, դրսում ապրելով, կարողանում է ընտանեկան տոներին հայկական տրամադրություն և բնույթ հաղորդել։

Ընտանիքում հերթական տոնական առիթն է։ Նշել են ընտանիքի տղաներից մեկի՝ Արմանի քսանմեկամյա տարեդարձը։ Տիգրան Ասատրյանը տեսանյութով ցույց է տվել, թե ինչպես են Արմանին շնորհավորել քսանմեկ տարեկան դառնալու առիթով։

Հավաքվել են Արմանի ընտանիքի անդամները, ընկերներն ու մտերիմ մարդիկ։ Ընկերները Արմանին նվիրել են Տիգրան Ասատրյանի կատարմամբ հնչող «Ծնունդդ շնորհավոր» երգը, որի հեղինակը հենց կատարողն է։ Այս երգի ներքո Արմանի հարազատները պարել ու շնորհավորել են Արմանին։ Շնորհավորողների մեջ են Արմանի եղբայրը, նրա կինը։

Այս գեղեցիկ պահը, Արմանի ծննդյան տարեդարձի տորթը և այլ մանրամասներ ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։ Տեսանյութից բացի Տիգրան Ասատրյանը նաև լուսանկարներ է հանրայնացրել զավակի տոնական օրվա աշխույժ անցուդարձից։