Տեր Լեո․ Մարտին Մկրտչյանը որդու մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է տեղադրել

Այն, որ Մարտինի և Հռիփսիմեի ավագ տղան՝ Լեոն, հավատացյալ և աստվածավախ երեխա է, հայտնի է ծնողների տարբեր ժամանակահատվածներում արված հրապարակումներից։ Լեոն ցանկացած դժվար իրավիճակում աղոթում է։

Հատկանշական է, որ առ Աստված լուրջ հավատ ու մեծ պատկառանք ունեցող Լեոն ուշադրությամբ է հետևում նաև հոգևոր այրերի արտասանած խոսքերին, նրանց գործողություններին։

Այս մասին է վկայում Մարտինի տեղադրած վերջին տեսանյութերից մեկը։ Մարտինն իր որդուն Տեր Լեո է անվանել՝ հենվելով այն գործողության բնույթի վրա, որն իրականացնում է փոքրիկ Լեոն տեսանյութում։

Լեոն տեսանյութու բացառիկ նմանությամբ և ճշգրտությամբ երգում է եկեղեցական շարականներից մեկը՝ ձայնը նմանեցնելով շարական երգող քահանաների, հոգևոր հովիվների ձայնին։ Նա նույնիսկ իր շարժումներն է նմանեցնում հոգևորականներին։

Մարտինի տեղադրած տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպիսի ճշգրտությամբ է փոքրիկ լեոն հոգևոր շարական կարդում, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: