Հանրահայտ արտիստ Ռաֆայել Երանոսյանը ծնունդով Արմավիրի մարզից է։ Նա ծնվել ու մեծացել է Լենուղի կոչվող համայնքում։ Ռաֆայելը ավանդական հայ ընտանիքի զավակ է։ Նա ծնողների միակ որդին է, ուստի առանձնահատուկ սիրված է նրանց համար։

Ռաֆայելի մայրը վաղ է կյանքից հեռացել։ Մոր կորուստը ծանր տարած արտիստն իր սերն ու ապավենը գտնում է հայրական գրկում։ Ռաֆայելը խոստովանում է, որ բազմազբաղ առօրյան նրան չի խանգարում շատ հաճախ գյուղ գնալ և այցելել հորը։

Նա սիրում է շփվել հոր հետ։ Ռաֆայելը տարբեր առիթներով խոստովանել է, որ հայրն իր համար տղամարդու օրինակելի կերպար է, որից նա ամրություն և հաստատունություն է սովորել։ Այսօր Ռաֆայելի սիրելի հայրիկի տարեդարձն է։

Հոր ծննդյան օրվա առիթով Ռաֆայելը տեղադրել է նրա լուսանկարներից մեկը՝ գրելով հետևյալ հուզիչ մեկնաբանությունը․ «Պապ ջան, իմ ուժ ու հպարտություն, իմ ընկեր ու մեծություն ծնունդդ շնորհավոր, առողջ լինես ու մեր կողքից անպակաս»։