Լյուսյա Հակոբյանը գրում է․ «Հրեա ՄՈՐ խորհուրդը ամուսնացած որդուն: Որդիս, հիշիր, Մի սպասիր, որ կինդ քեզ հետ կվարվի այնպես, ինչպես ես: Դա երբեք չի պատահի, որովհետև նա չի քեզ ծնել: Միշտ լվա սեփական գուլպաներդ կամ քո փոխարեն դա կարող է անել միայն լվացքի մեքենան:

Փոխիր ատամի խոզանակդ ամիսը մեկ անգամ: Երբեք մի ասա կնոջդ. «Իսկ ՄԱՅՐՍ այսպես էր անում»: Հավիտյան մոռացիր «ՄԱՅՐԻԿՍ ավելի համով էր պատրաստում»: Չբողոքես ինձ կնոջիցդ, քանի որ ինքդ ես ընտրել: Չպատմես կնոջդ նախկին հարաբերություններիդ մասին: Պնդիր, որ մոռացել ես ամեն ինչ:

Հեռախոսումդ պահիր միայն անվտանգ տեղեկատվություն: Մնացած ամեն ինչ պահիր գլխումդ, մարզիր հիշողությունդ: Միշտ գովիր կնոջդ պատրաստած կերակուրը: Երբեք չպատմես կնոջդ հայրիկիդ հետ անցած վեճերի մասին: Դա շատ վաղուց էր, և ոչ մեկի գործը չէ: Շաբաթը մեկ այցելեք ինձ: Դա շատ կարևոր է և ճանապարհին մի քանի շոկոլադ կամ հյութ վերցրեք։

Հիշիր, կյանքիդ գլխավոր կինը քո կինն է: Եթե կինդ հարցնի, թե արդյոք այս զգեստը չի դարձնում նրան գեր, միշտ պատասխանիր. «Ի՞նչ ես ասում, ընդհակառակը, ինձ թվում է, որ ավելի ես նիհարել»: Եթե կինդ քեզանից ինչ-որ գլոբալ բան է խնդրում (նորոգում, փոշեկուլ և այլն), միշտ երրորդ անգամից համաձայնվիր: Առաջին անգամ կինը պարզապես բարձրաձայն է մտածում, երկրորդ անգամ բարձրաձայն մտածում է և կրկնում՜ դա իրեն պետք է, թե ոչ, եթե դա ասում է երրորդ անգամ, ապա դա անկասկած անհրաժեշտ է:

Համաձայնվիր երրորդ անգամ: Երբեք չքննադատես կնոջդ ծնողներին: Հիշիր, նրանք ծնել են քո ընտրած կնոջը: Միշտ կարդացեք գրքեր: Անցկացրու 6 օրը ընտանիքիդ հետ, իսկ մեկը՝ ընկերներիդ: Սա անհրաժեշտ է մտքի խաղաղության համար: Երբեք դատարկաձեռն չայցելես, դա անհարգալից վերաբերմունք է:

Միշտ շնորհավորիր կնոջդ բոլոր տոների առթիվ, դա կարևոր է կանանց համար: Տան դուռը բացելուց՝ ժպտա: Հիշիր, որ կնոջդ ու երեխաներիդ համար դու հանգստության և հուսալիության բարոմետր ես»: