Գոհար Հայրապետյանը գրում է․ «Շատ տխուր և շատ ցավոտ պատմություն եմ ներկայացնելու։ Մի կնոջ դաժան ճակատագրի օրինակի վրա կին-տղամարդ հարաբերություների, Հայաստանի քրեական ենթամշակույթի, անտարբերության, բժշկական ինստիտուտների հակամարդկայնության և միևնույն ժամանակ բարի մարդկանց մասին։

Գայանեն Հրազդանից է, 4 երեխաների մայր է։ Մի «գեղեցիկ օր» ամուսինը հանկարծակի է բերել կնոջը․ անթիվ անհամար պարտքեր է կուտակել ու պարզապես «թռել» անհայտ ուղղությամբ՝ կնոջը չորս երեխաների հետ թողնելով պարտքերը փակելու պարտավորության տակ։

Գայանեն՝ լինելով պայքարող և չհանձնվող պինդ տեսակ, չորս երեխաներին թողնում է ծնողների մոտ ու արդեն 6-7 տարի երեխա է պահում Մոսկվայում, գումար վաստակում։ Ամուսնու պարտքերը հատ-հատ փակել է։ Աշխատած գումարով Հրազդանում 9-րդ հարկում մի բնակարան գնել։ Երեխաներից երկուսը ուսանող են, երկուսը՝ դպրոցական։

Մոտ մեկ ամիս առաջ տղան՝ Արամը, տեսնում է, թե ինչպես են 18-20 տարեկան երեք խուլիգաններ մի 12 տարեկանի նեղում։ Մոտենում է, որ պաշտպանի։ Խուլիգանները հարձակվում են Արամի վրա և դաժանաբար ծեծում։ Այնպես են ծեծում, որ տղան ուշագնաց է լինում։

Հրազդան Բժշկական կենտրոնից գալիս է շտապ օգնության երկու բրիգադ, և երկուսն էլ հանցավոր անտարբերություն են ցուցաբերում։ Ավելին՝ գանգի վնասվածք ստացած ցնցումների մեջ երեխային որակել են նարկոման (իբր դոզայի տակ է), իսկ նյարդաբան-նարկոլոգը առանց երեխային տեսնելու ու զննելու դիագնոզ է գրել, ինչի պատճառով հոգեպես առողջ երեխան հասել է հոգեբուժարան։

Եթե Գայանեն մի փոքր խելացի չգտնվեր, մի քանի օրը հերիք էր, որ այդ հիվանդանոցը իր հոգեմետ դերերով երեխային դարձներ իր պացիենտը։ Մեկ գիշեր են մնացել Ավանում, որտեղ նորից առանց որևէ զննության ու ուսումնասիրության առավոտյան ուզել են երեխային հոգեմետ դեղ տալ։ Բարեբախտաբար, Գայանեի մյուս աղջիկը, որը դեղագետ է և երեխայի հետ հիվանդանոցում է եղել այդ պահին, թույլ չի տվել այդ դեղերը ստանա երեխան և ստորագրությամբ դուրս են հանել տղային»։

Նշեմ, որ Արամը այս պահին ունի լրաջագույն առողջական, հոգեբանական խնդիրներ, պանիկական վախեր։ Ֆեյսբուքյան դրամահավաք արվեց, ու որոշակի գումար հավաքվեց։ Արամը գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո։ Գործը ոստիկանությունում է։ Գրում եմ այս մասին, որ հանրային ճնշում լինի և հանկարծ չփորձեն գործը կոծկել: