Ինչպես հայտնի է, տարեցտարի Հայաստան եկող այլազգիների թիվն աճում է։ Երևանցիների հրապարակումներից հասկանալի է դառնում, որ այս օրերին ևս քաղաքը լի է բազմաթիվ այլազգի ներկայացուցիչներով, որոնք վայելում են երևանյան ջերմությունը։

Երևանցիներից շատերը նույնիսկ լուսանկարում են Երևանում զբոսնող տուրիստներին՝ նրանց մասին հրապարակումներ անելով։ Հովհաննես Շողիկյանը Երևանում տեսել և լուսանկարել է երկու տղամարդու՝ շոտլանդական տղամարդու շրջազգեստներով։

Հայ հասարակության համար նման հագուկապը խիստ անսովոր է։ Այս հրապարակումն իր հարթակում կիսելով՝ լրագրող Գոհար Հակոբյանը գրել է հետևյալը․ «Շատ լավ է, որ տարբեր երկրներից տարբեր ազգերի տուրիստներ կան, թե չէ մի տասը տարի առաջ անգամ տուրիստներն էին հայ»։

Նշենք, որ այսօր տեղի է ունեցել Հայաստան-Շոտլանդիա ֆուտբոլային հանդիպումը, որն ավարտվել է հայերի պարտությամբ։ Հայաստանի հավաքականն իր դարպասին շոտլանդացիներից երեք գոլային hարված է ստացել։ Շոտլանդացիների ներկայությունը կարելի է մեկնաբանել հենց այս ֆուտբոլային հանդիպման հանգամանքով։