Լիլուն գրել է․ «Շատ սիրելի մարդիկ, թույլ տվեք շնnրհակալությունս հայտնել։ Շնորհակալ եմ այս օրերի ընթացքում հարյուրավոր զանգերի և նամակների համար, շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին իմ կողքին լինելու համար։

Շատ աղջիկներ այնքան սիրառատ խոսքեր էին գրում և ասում, թե որքան շատ են ինձ հասկանում, որովհետև իրենց սկեսրայրին հոր պես սիրել են ու անտանելի դժվարին իրավիճակում հայտնվել նրանց բացակայության ժամանակ և խնդրում էին, որ կարողանամ հավաքվել ու շարունակել ամեն բան հանուն երեխաների, իսկապես, հոգաչափ շնnրհակալ եմ ձեզ։

Ամեն կորուստ մեզանից հենց մեզ է խլում ու ինքներս մեզ վերագտնելու ճանապարհը բավականին բարդ է, որովհետև որքան էլ փորձենք, միևնույն է, ոչինչ առաջվանը լինել չի կարող, բայց հանուն բոլոր խոստումների և խոսքերի՝ պիտի շարունակենք ապրել և արարել։

Կարոտս հոգումս խեղդած, հորս նկատմամբ ունեցած ակնածանքն ամուր պահած՝ պիտի առաջ քայլել հանուն իմ փոքրիկների և հանուն իմ Սիրո, որին ունենալու համար հենց իրեն եմ պարտական։ Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնց հետ գործնական բազմաթիվ պայմանավորվածություններ ունեի և այս ընթացքում ըմբռնումով են մոտեցել։ Հաճախ նայենք Երկնքին՝ շատ կարևոր է»։