«Նորից արցունքներով լցվում են խոշոր, խելացի աչքերն ու լացակումած, թախծոտ բարձրաձայնում է. Մամ, Ալենին եմ ուզում․․․»

Նազելի Տերտերյանը շարունակում է ապրել, ապրեցնել Ալենի լուսավոր հիշատակը, հետաքրքիր և գեղեցիկ դարձնել կրտսեր որդու օրն ու առօրյան։ Տիկին Նազելին խոստովանում է, որ իր փոքրիկ Դավիթը հաճախ է կարոտում սիրելի եղբորը։

Նա՝ որպես մայր, փորձում է ամեն ինչ անել, որ Դավիթը քիչ զգա Ալենի կարիքը, բայց խոստովանում է, որ չի կարողանում։ Վերջերս նա տղային Դուբայում հետաքրքիր շոու ծրագիր դիտելու հնարավորություն էր տվել, սակայն հետո հետևյալ գրառումն է արել․

«Շքեղ, գեղեցիկ, գերժամանակակից շոու, հզորությունից նույնիսկ մարդու շունչ է կտրվում, բայց ոչինչ րոպեական ուրախությունից ավել հաճույք չի պատճառում Դավիթին․ նորից արցունքներով լցվում են խոշոր, խելացի աչքերն ու լացակումած, թախծոտ բարձրաձայնում է.

Մամ, Ալենին եմ ուզում, շատ եմ կարոտել Պապանձվում եմ անզորությունից»։ Հավելենք նաև, որ տիկին Նազելին նույնպես անընդհատ Ալենի հետ է։ Նա հետաքրքիր զուգադիտությամբ հաճախ մի աղունիկի է հանդիպում, որի մեջ խորհուրդ է տեսնում։ Նրա տեղադրած նոր տեսանյութը՝ կից․

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: