«Մինսկի խմբի եռանախագահության մի կողմը որոշել է գործել ամեն ինչ Ադրբեջանի օրակարգով․․․»

Նարինե Դիլբարյանը, անդրադառնալով Լավրովի վերջին այցին ու եզրափակիչ հայտարարությանը, գրում է հետևյալը․

«Ամփոփելով Լավրովի հայտարարությունները, կարող ենք արձանագրել, որ ի խախտումն բանակցային տրամաբանության և ամենակարևորը՝ հակամարտությունների կարգավորման արդարացիության սկզբունքին՝ Մինսկի խմբի եռանախագահության մի կողմը որոշել է գործել ամեն ինչ Ադրբեջանի օրակարգով։

Քննարկվելու են փոխադարձ վստահության ստեղծման հարցեր, այսինքն՝ միջանցք-ճանապարհներ, հաղորդուղիներ, սահմաններ, իսկ քաղաքական կոչված հարցը, իրականում՝ հիմնահարցը՝ ազգի ինքնորոշման իրավունքը, որը ներկայիս Ադրբեջանի ղեկավարության որդեգրած հայատյացության, քսենոֆոբիայի, սպիտակ և կարմիր ցեղասպանությունների վերածվելու սպառնալիքով կարող է դառնալ անջատում հանուն փրկության, Արցախի տարածքների՝ Շուշիի, Հադրութի․․․ ապաբռնակցումը (դեօկուպացիան) պետք է հետաձգվի, օրակարգից դուրս մղվի։

Հայկական ոչ մի խնդիր չի քննարկվելու, ոչ մի կարգավիճակ, հանգուցալուծում ենք պшտերազմական հшնցագործություններ կատարած Ադրբեջանի խնդիրները: Իսկ ՀՀ ներկայիս իշխանությունը լռում է՝ բավարարվելով անհստակ հառաչանքներով և վախվորած ձևակերպումներով»,- իր միտքն ավարտում է Նարինե Դիլբարյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: