Մեր կյանքի ամենակարևոր և երջանիկ օրերից մեկը․ Սիլվա Հակոբյանը դստեր մասնակցությամբ հուզիչ տեսանյութ է հրապարակել

Սիլվա Հակոբյանի չքնաղ ու սիրելի դստրիկի մկրտության արարողության մասին ժամանակին առիթ ունեցել ենք խոսելու։ Միլայի ընտանիքի համար դա, թերևս, ամենից կարևոր իրադարձություններից մեկն էր։

Սիլվան մկրտության համար Ռուսաստանից հատուկ հրավիրել էր իր մտերիմ ընկերներից մեկին, ով էլ դարձել է մկրտության կնքահայրը։

Դեռ մկրտության օրերին հրապարակված կադրերից հասկանալի էր, թե ինչ մանրակրկիտ կազմակերպչական աշխատանքներ են տարվել Միլայի մկրտության արարողությունն ըստ պատշաճի ներկայացնելու համար։

Այսօր Սիլվան մի փոքրիկ տեսահոլովակ է պատրաստել Մկրտության ամենից ազդեցիկ կադրերի համադրմամբ՝ այն ներկայացնելով իր գեղեցիկ երգերից մեկի հնչյունների ուղեկցությամբ։

Տեսահոլովակի համար ընտրվել են հիմնականում եկեղեցական արարողության և դրան հաջորդած խնջույքի տպավորիչ կադրերը, որոնցով փորձ է արվել ցուցադրել մկրտության արարողության համառոտ, բայց ընդգրկուն պատկերը։

Այս համադրության արդյունքը բավականին հուզիչ ու հուզառատ է ստացվել։ Այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը վարը կցված նյութի տեսքով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: