Մանրամասներ ուրախալի դեպքի մասին․ Լեոն լույս աշխարհ է եկել 12 տարվա սպասումից հետո

«ՀԱՅ» ասոցիացիան շարունակում է իրականացնել իր կարևոր առաքելությունը, որը միտված է Հայաստանի ապագայի կառուցմանը և զարգացմանը։ Ասոցիացիային հովանավորում են տարբեր մարդիկ, կազմակերպություններ, ինչպես նաև սփյուռքահայ տարբեր համայքնները։ Հերթական ուրախալի դեպքի հովանավորը գերմանահայ համայնքն է հանդիսանում։

Ասոցիացիայի հերթական վիճակահանության ժամանակ գերմանահայ բարերար Վարդան Հակոբյանն անձամբ իր ձեռքով երկու տոմս է հանել ու ֆինանսավորել երկու ընտանիքների ընտանիքի։ Ընտանիքներից մեկում բալիկի են սպասել շուրջ տասներկու տարի։

Ահա լույս աշխարհ է եկել տղա, որին Լեո են անվանակոչել։ Բալիկի լույս աշխարհ գալու բարեհաջող ընթացքը հսկել և տրամաբանական ավարտին է հասցրել բժիշկ Կարինե Կիրակոսյանը, որն անասելի ուրախանում է յուրաքանճյուր նոր բալիկի լույս աշխարհ գալու առիթով։

Մայրը մեծ երախտագիտությամբ է նշում իրենց ընտանիքին օգնած անձնանց մասին՝ շնորհակալություն հայտնելով բոլորին։ Հերթական երջանկացած ընտանիքի մասին պատմող հուզառատ տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: