Գաղտնիք չէ, որ համացանցային տիրույթում տարածված միտում է մահացած մարդու մասին արժևորող հրապարակում անել՝ նրան հիմնականում կապելով սեփական անձի հետ, ու հենց այդ տեսանյկունից վերլուծել նրա բարի հիշատակը։

Այս հարցին անդրադարձել է Անի Սարգսյանը։ Նա գրել է հետևյալը․ «Հնարավոր է՝ շատ տգեղ թվա գրածս, նախապես կներեք, եթե սառնասիրտ թվա, բայց ես սա գրում եմ հե՜նց ամենամեծ սրտացավությամբ։ Խնդրում եմ, դադարեք որեւէ մեկի մահը ձեր անձի շուրջ պտտելու սովորությունը:

Դադարեք ցույց տալ, որ մահացող մարդը հենց ձեր ծանոթն էր, դադարեք գտնել նրա հետ ինչ-որ նկար` դա մարդկությանը ապացուցելու համար: Դադարեք դառնալ նրա ծանոթն ու մտերիմը մարդու մահից կամ հիվանդությունից հետո:

Դադարեք որեւէ դժբախտ լուրի կողքին ձեզ կցել, արհեստական ցավ զգալ` այդ լուրի հետ տարածվելու եւ երեւալու համար», իր հրապարակումը եզրափակել է Անի Սարգսյանը։