«Հիվանդանոց է ընդունվել մեկ տարեկան երեխա, որի որովայնում շղթա կազմած միացված են եղել 36 մագնիսներ․․․»

Բժիշկ, կինեզիթերապևտ Արամ Նալբանդյանն իր հարթակում մի դեպք է ներկայացրել, որը տեղի է ունեցել արտերկրում։ Դեպքը ակտուալ ու հաճախադեպ է նաև մեր միջավայրում և կապված է փոքրիկների հետ։ Նա գրել է հետևյալը․

«Հիվանդանոց է ընդունվել մեկ տարեկան երեխա, որի որովայնում շղթա կազմած միացված են եղել 36 մագնիսներ։ Աղջիկը որոշ ժամանակ մեկը մյուսի հետևից կուլ էր տվել գնդիկները, ուստի ընտանիքի համար հեշտ չէր նկատել, որ ինչ-որ բան այն չէ:

Արդեն երեխայի որովայնում մագնիսները ձգվել են միմյանց և շղթա կազմել, աղու վնասվածքներ են եղել։ Ի ուրախություն բոլորի մագնիսի գնդիկները բարեհաջող դուրս են բերվել, աղջնակը ստացել է բուժում։

Եղեք առողջ և ուշադիր երեխաների հանդեպ, քանի որ նրանք սովորություն ունեն իրենք իրենց վրա փորձեր իրականացնելու, իրերը համտեսելու, կուլ տալու,- այսպիսի պատվերով է իր գրառումը եզրափակել բժիշկ Արամ Նալբանդյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: