Էդգար Առաքելյանը գրել է․ «Հայաստանի հեղինակությունը սասանելն անվճար է ու սեփական եկամուտներին չի uպառնում, մինչդեռ Ադրբեջանի դրոշը գեղեցիկ ձևավորելուց հրաժարվելու պարագայում կլորիկ գումար կկորցնեիր։

Ով հերոսացնում է Նիկոլյանին, թե իբր «թասիբով» տղա է, հիշե՛ք, որ ադրբեջանական դրոշով հագուստի հեղինակը հենց այդ նույն «թասիբով» տղան է, ով առնվազն ժամեր է ծախսել ադրբեջանական դրոշն ավելի գեղեցիկ և տպավորիչ դարձնելու համար և նույնիսկ ներքին ըմբոստություն չի ունեցել ինքն իր անձի դեմ, քանի որ ինքը դա արել է գումարով, եկամուտ է ստացել, մինչդեռ Հայաստանը վարկաբեկելն անվճար է ու սեփական եկամուտներին չի uպառնում»։

Մանուկ Նիգոյանը գրել է․ «Իսկ ի՞նչ զարմանալի բան կա նրանում, որ Արամ Նիկոլյանը Ադրբեջանի դրոշակակրի հագուստը կարելու համար հոնորար ստանալիս չի բոյկոտել, բայց դրոշ այլելու հայրենասիրական քայլին գնաց, Հայաստանում միշտ էլ մենք ենք վճարել կեղծ հայրենասիրության համար:

Վճարել ենք կեղծ հայրենասերներին, հետո վճարել ենք կեղծ հայրենասիրության համար, հետո վճարել ենք հետևանքների համար, ընդ որում վճարել ենք և՛ ֆինանսապես, և՛ հոգեպես, և՛ բարոյապես, և՛ սերունդների կյանքով»։