Կարկուտը Ջրաշեն համայնքում վնասել է ցանքատարածությունները․ ուշագրավ տեսանյութ

Ամառային այս հատվածում բավականին ուժեղ շոգերը, ուժեղ կայծակների պարբերաբար կրկնվելու հանգամանքները, ինչպես նաև կարկտային տեղումները բավականին լուրջ խնդիրներ են ստեղծել հայաստանցիների, մասնավորապես գյուղաբնակ վայրերի բնակիչների համար։

Առկա տվյալներից հասկանալի է դառնում որ այս շրջանում տեղացած կարկուտը ոչ միայն պտղատու ծառերն ու բանջարաբոստանային մշակաբույսերն է վնասել, այլ նաև մեծապես տուժել են հացահատիկային ցանքատարածությունները։

Հերթական տեսագրությունն է ուղարկվել մեր խմբագրություն, որտեղ երևում է, թե ինչպիսի հետևանքներ է ունեցել կարկուտը Ջրաշենի ցանկատարածությունների վրա։ Տեսագրությունն ուղարկել է տեղացիներից Գուրգեն Սարգսյանը։

Տեսագրության մեջ երևում է, թե ինչ վնասներ են կրել Ջրաշենում ցորենի արտերը։ Նկարահանողը մեկնաբանում է, որ ցորենն ընտիր է եղել մինչ կարկուտի տեղալը։ Ընդ որում, Ջրաշենում եղանակային այս հատվածում կարկտային առատ տեղումների որոշակի միտում կա․ դրանք հաճախադեպ են։

Գ․ Սարգսյանի ուղարկած տեսագրությունը Ջրաշենից՝ վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: