Սիրված դերասան Արտյոմ Կարապետյանը լայն ճանաչում ձեռք բերեց «Վերվարածներ» և «Բանակում» հեռուստասերիալներից։ Նրա կերպարներն անչափ սիրվեցին և շատերը նշում էին, որ այդ սերիալները դիտում են հատուկ Արտյոմի Կարապետյանի դերասանական խաղը վայելելու համար։

Շատերի համար նա Մինասն է ու Կնյազը։ Դերասանի խոսքով հեշտ է ճանաչում ձեռք բերել, բայց դժվար է սիրված լինել ու մնալ այդպիսին։

Նա նշել է, որ չունի դերասանական կրթություն, դերասանի մասնագիտությունը սովորում են։

Նա չի ցանկանում, որ իրեն դերասան կոչեն, որովհետև վատ է զգում, երբ իրեն դասում են տաղանդավոր դերասանների շարքին, ինչպիսիք են Միքայել Պողոսյանը, Դավիթ Հակոբյանը։ Եղել են դեպքեր, երբ նույնիսկ իրեն վաստակավոր դերասան են անվանել, կամ ժողովրդական։

Այնուամենայնիվ, Արտյոմ Կարապետյանը շատ է սիրվել հեռուստադիտողների կողմից, նա հիանալի մարմնավորել է իր կերպարները։ Եվ կարող ենք ասել, թեև նա իրեն չի համարում դերասան, բայց նա օժտված է դերասանական տաղանդով։