Իր համար ես ամենամեծ խաղալիքն եմ․ Սոս Ջանիբեկյանի ուշագրավ խոսքերը

Ջանիբեկյան Սոսը համարձակ կերպարներից է, որը իր մտացածն առանց կաշկանդվելու է արտահայտում։ Սոսի համար ավելի հաճելի է ընտանիքի հետ անցկացրած օրերը։ Նա ընտանիք է համարում իր դստերը, մորը, եղբորը, եղբոր կնոջը։

Սոսը պատմում է, որ դստեր հետ տարբեր տեսակի, երբեմն նույնիսկ վտանգավոր խաղեր է խաղում։ Սոսի կարծիքով ինքը դստեր համար ամենասիրելի մեծ խաղալիքն է։ Նա համարում է, որ դստեր հետ շփման մեջ կարևորագույնը ծնողական ընկերությունն է հատկապես այն ժամանակ, երբ բալիկը սխալվել է։

Նա դա սովորել է հորից։ Հիշում է, որ երբ ալկոհոլ օգտագործած վարել է հակառակ կողմից, նրան կանգնեցրել է ավտոտեսուչը, նա հորն է կանչել, որը հարթեցրել է սուր անկյուններն ու տղային տուն տարել։ Սոսը երկար ժամանակ տանջվում էր խղճի խայթից։

Նրան այդ վիճակից էլի հայրն է հանել։ Իրեն համեմատելով էլեկտրոնի հետ՝ Սոսը նշում է, որ հոր կենդանության օրոք իր համար ատոմ էր հայրը, հիմա՝ աղջիկը՝ Անաիսը։ Սոսի գաղափարները մարդուն դաս տալու, դաստիարակելու ու այլ կարևոր հարցերի շուրջ կարող եք լսել կցված նյութում։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: