Ինչպիսի՞ն է Արմեն Ամիրյանի ընտանիքը, և ո՞վ է նրա երգչուհի հարսը․ ուշագրավ մանրամասներ

Արմեն Ամիրյանն ունի գեղեցիկ ընտանիք։ Նա ամուսնացել է Նարինեի հետ։ Ա․ Ամիրյանը մի առիթով խոստովանել է, որ ինքը Նարինեի հետ ամուսնացել է ոչ միայն սիրելով, այլ նաև գիտակցելով։ Նրանք ամուր ընտանիք են կազմել, որտեղ երեք զավակներ են մեծացել։

Ամուսինները մեկ որի և երկու դուստր ունեն։ Դուստրերն են Արինան ու Սեդան, իսկ տղան Հայկն է, որն էլ կազմել է իր ընտանիքը։ Հատկանշական է, որ ոչ Հայկը, ոչ էլ նրա հարսանցուն հանրային հարթակներում չեն ցուցադրում իրենց միությունը, չեն խոսում այդ մասին։

Պարզվում է՝ Հայկն ամուսնացել է բավականին հայտնի, ինքնատիպ ու համեստ երգչուհի Նարինե Դովլաթյանի հետ։ Ինչպես պարզ է դառնում Արմեն Ամիրյանի վերջին շրջանի հարցազրույցներից, Հայկն ու Նարինեն իրար ճանաչել են դեռ 12-13 տարեկանից։

Սակայն նրանց ջերմ ընկերությունը սկսվել է ավելի ուշ։ Հայկին ու Նարինեին կապել է հեռուստատեսությունը, որտեղ աշխատել են նրանք։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: