Ինչպես են Զովունիում ընդունել 44-օրյա պատերազմն անցած և այսօր արդեն տուն վերադարձած զինվորին․ անասելի հուզիչ տեսանյութ

Ինչպես հայտնի է, այս օրերին տուն են վերադառնում այն զինվորականները, որոնք երկու տարի առաջ ամռան զորակոչին մեկնեցին զինծառայության։ Լինելով ընդամենը մի քանի ամսվա նորակոչիկներ՝ այս տղաներն առանց վարանելու միանում են իրենց փորձառու ընկերներին։

Մարտերի ավարտից հետո միայն պատկերացնել կարելի է, թե ինչ դժվար հոգեվիճակներ ու կենսապայմաններ են հաղթահարել այս տղաները՝ շարունակելով իրենց ծառայությունը այնքան, մինչ վերջանա սահմանված ժամկերտը։

Ահա ավարտելով իրենց դժվարին ծառայությունը՝ այս տղաները տուն են վերադառնում՝ անհուն բերկրանք պարգևելով իրենց հարազատներին, ծնողներին։ Ստորև ներկայացնում ենք մի հուզիչ տեսանյութ, որը պատկերում է մի զինծառայողի վերադարձի տեսարան։

Տեսանյութը նկարահանվել է Զովունիում։ Տարատեսակ աննկարագրելի փորձություններ հաղթահարելուց հետո տուն վերադարձած զինվորին հարազատները հատուկ արարողակարգով են դիմավորում։ Տղային սպասում են զուռնա և դհոլ նվագող պատանիներ, ինչպես նաև մանկապատանեկան պարի խումբ։

Իսկ թե ինչ է լինում տղային բերող մեքենայի ժամանումից հետո, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: